Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում ավարտվեց խմբային փուլը։ Երրորդ տուրի հանդիպումներն անցկացրին F խմբի թիմերը։
Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հանդիպեց Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի թիմի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։
Պորտուգալացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագ, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը երկու գոլն էլ խփեց 11 մետրանոցից։ Նա 109-րդ գոլը խփեց հավաքականում եւ հավասարվեց կարիերան ավարտած իրանցի Ալի Դաեին ազգային թիմում խփած գոլերի ռեկորդային քանակով։
All-time top international goalscorers:
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 23, 2021
Ali Daei
Cristiano Ronaldo #EURO2020 pic.twitter.com/NRx7rCLqMC
Ֆրանսիայի հավաքականի երկու գոլի հեղինակն էլ «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման է։ Նա առաջին գոլը խփեց 11 մետրանոցից։
Ֆրանսիացիները 5 միավորով գրավեցին առաջին տեղը։ Երկրորդ ուղեգիրն այս խմբից նվաճեց Գերմանիայի հավաքականը, որը Մյունխենում ընդունեց հունգարացիներին։ Յոահիմ Լյովի գլխավորած թիմը միայն վերջին րոպեներին խուսափեց պարտությունից կիսապաշտպաններ Կայ Հավերցի եւ Լեոն Գորեցկայի գոլերի շնորհիվ՝ 2։2 հաշվով։
WOW!
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 23, 2021
Schäfer nods Hungary back in front in Germany #EURO2020 pic.twitter.com/ld0rdzd12N
Havertz levels for Germany... #EURO2020 pic.twitter.com/Aor2TwDxwV
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 23, 2021
Գերմանիան 4 միավորով երկրորդն է, Պորտուգալիան նույնքան միավորով երրորդն է եւ նույնպես հանդես կգա 1/8 եզրափակիչում։ Հունգարիան 2 միավորով գրավեց վերջին տեղը։
Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր
F խումբ
Պորտուգալիա - Ֆրանսիա՝ 2։2 (տեսանյութ), (Բուդապեշտ)
Կրիշտիանու Ռոնալդու, 30, 11մ, 60, 11մ - Քարիմ Բենզեմա, 45+2, 11մ, 47
Գերմանիա - Հունգարիա՝ 2։2 (տեսանյութ), (Մյունխեն)
Կայ Հավերց, 66, Լեոն Գորեցկա, 84 - Ադամ Սալաի, 11, Անդրաշ Շեֆեր, 68
Մրցաշարային դրություն. Ֆրանսիա՝ 5 միավոր, Գերմանիա, Պորտուգալիա՝ 4-ական, Հունգարիա՝ 2։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում