22:08  ,  23 հունիսի, 2021

Եվրո-2020․ Ուկրաինան դուրս եկավ 1/8 եզրափակիչ Իսպանիայի 5։0 հաշվով հաղթանակի շնորհիվ

Եվրո-2020-ի C խմբում 3 միավորով երրորդ տեղը գրաված Ուկրաինայի հավաքականը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

E խմբում Իսպանիայի հավաքականը 5։0 հաշվով հաղթեց Սլովակիայի թիմին, որը 3 միավորով երրորդ տեղում է, սակայն գոլերի տարբերությունը -5 է, իսկ Ուկրաինայի թիմինը -1 է։

E խմբում Լեհաստանի հավաքականն էլ 2։3 հաշվով պարտվեց դեռ նախորդ տուրում 1/8 եզրափակիչի ուղեգիր  նվաճած Շվեդիային եւ դուրս մնաց պայքարից։ Լեհաստանը հաղթանակի դեպքում 4 միավորով կգրավեր երրորդ տեղը եւ կգերազանցեր ուկրաինացիներին։

Հիշեցնենք, որ 6 խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերից բացի փլեյ-օֆֆ են դուրս գալիս նաեւ լավագույն արդյունքով երրորդ տեղ գրաված 4 թիմեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով