10:06  ,  22 հունիսի, 2021

Եվրո-2020․ 11 հավաքական արդեն ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիր

Եվրո-2020-ի խմբային փուլի ավարտից երկու օր առաջ 11 հավաքական արդեն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում։

1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճել են Իտալիայի, Ուելսի, Շվեյցարիայի, Բելգիայի, Դանիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Չեխիայի, Անգլիայի, Շվեդիայի եւ Ֆրանսիայի հավաքականները, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Երրորդ տուրի հանդիպումները դեռ պետք է անցկացվեն D, E եւ F խմբերում։ 

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները հունիսի 26-ին կանցկացնեն Ուելսն ու Դանիան եւ Իտալիան ու Ավստրիան։ Մյուս զույգերը դեռ հայտնի չեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով