10:21  ,  20 հունիսի, 2021

Կոզլովսկին՝ Եվրոպայի առաջնությունների ամենաերիտասարդ մասնակից (ֆոտո)

Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում փոխարինման դուրս եկավ լեհ կիսապաշտպան Կացպեր Կոզլովսկին դարձավ Եվրոպայի առաջնությունների մասնակից ամենաերիտասարդ խաղացողը։

Իսպանիայի հավաքականի հետ խաղի օրը Կոզլովսկին 17 տարեկան եւ 246 օրական էր։

Նա բարելավեց ռեկորդը, որը 6 օր առաջ սահմանել էր անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը՝ 17 տարեկան, 349 օրական։

Հիշեցնենք, որ E խմբի երկրորդ տուրի Իսպանիա - Լեհաստան հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով