00:53  ,  20 հունիսի, 2021

Եվրո-2020․ Իսպանիան ու Լեհաստանը 1-ական գոլ փոխանակեցին (ֆոտո, վիդեո)

Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի վերջին խաղում մրցեցին E խմբում ընդգրկված Իսպանիայի եւ Լեհաստանի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Սեւիլիայում տեղի ունեցած խաղում առաջինը հաջողության հասավ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը։ Հարձակվող Ժերար Մորենոյի փոխանցումից հետո 25-րդ րոպեին աչքի ընկավ հարձակվող Ալվարո Մորատան։

Լեհերը պատասխան գոլը խփեցին 54-րդ րոպեին։ Ունայ Սիմոնի պաշտպանած դարպասը գրավեց հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

4 րոպե անց իսպանացիները ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն Ժերար Մորենոյի հարվածից հետո գնդակը հետ եկավ դարպասաձողից։ Գնդակին առաջինը հասավ Մորատան, սակայն շեղ հարվածեց։

E խմբում Իսպանիան 2 միավորով երրորդն է, Լեհաստանը վերջինն է՝ 1 միավոր։ Առաջատարը Շվեդիան է՝ 4 միավոր, երկրորդ տեղում ընթացող Սլովակիան ունի 3 միավոր։

Առաջին տուրում իսպանացիները 0։0 հաշվով էին խաղացել Շվեդիայի հետ, Լեհաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվել էր Սլովակիայի թիմին, որը երկրորդ տուրում 0։1 հաշվով տանուլ տվեց խաղը շվեդներին։

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

E խումբ

Իսպանիա - Լեհաստան՝ 1։1 (տեսանյութ), (Սեւիլիա)

Ալվարո Մորատա, 25 - Ռոբերտ Լեւանդովսկի, 54

Չիրացրած 11մ՝ Ժերար Մորենո (Իսպանիա), 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով