11:27  ,  20 հունիսի, 2021

Ֆերնանդու Սանտուշ․ Գերմանիայի հավաքականն արժանիորեն հաղթանակ տարավ

Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականից կրած 2։4 հաշվով պարտությունը Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում։

«Մենք սկսեցինք խաղի լավ կազմակերպմամբ, գրոհների փորձերով, հմտորեն օգտվեցինք հակագրոհից եւ Ռոնալդուն գոլ խփեց։ Դրանից հետո հստակ էր, որ մրցակիցը ճակատամարտ է տալու։

Գերմանիայի հավաքականն ավելի ուժեղ էր, բայց մենք էլ չհանձնվեցինք։ Հակագրոհի ժամանակ երկրորդ շանսն ունեինք, բայց ամեն ինչ հակառակ ստացվեց։ Ընդմիջմանը փորձեցի ինչ-որ բան փոխել, բայց մենք գոլ բաց թողեցինք նաեւ երրորդ եւ չորրորդ անգամ։

Դա իսկական ցնցում էր մեր թիմի համար, որը փորձեց պատասխանել սեփական խաղով։ Գոլ խփեցինք, դարպասաձող եղավ, մի քանի պահ էլ ստեղծեցինք, բայց Գերմանիայի հավաքականը շարունակում էր գրոհել։ Նրանք արժանիորեն հաղթանակ տարան։

Ֆրանսիայի հետ հանդիպումը կլինի վճռական»,- Սանտուշի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Գերմանիայի հավաքականը 3 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ F խմբի առաջատար, աշխարհի չեմպիոն Ֆրանսիայից, որը երկրորդ տուրում 1։1 հաշվով խաղաց հունգարացիների հետ։ Պորտուգալիան 3 միավորով երրորդն է, Հունգարիան եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով