21:54  ,  17 հունիսի, 2021

Եվրո-2020․ Բելգիայի կամային հաղթանակը (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր բելգիացիները երկրորդ հաղթանակը տարան Եվրո-2020-ի խմբային փուլում։ Իսպանացի Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը Կոպենհագենում մրցեց դանիացիների հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Դանիացիները հաշիվը բացեցին արդեն 99-րդ վայրկյանին։ Հարձակվող Յուսուֆ Պոուլսենի գոլն երկրորդ ամենաարագն է Եվրոպայի առաջնություների պատմության մեջ։

10-րդ եւ 11-րդ րոպեներին հանդիպումն ընդմիջվեց եւ հնչեցին ծափահարություններ ու ոգեւորով գրություններով պաստառներ ծածանվեցին Դանիայի հավաքականի եւ «Ինտերի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսեին պատվին։ Առաջին տուրի խաղում 29-ամյա ֆուտբոլիստը մի քանի վայրկյան սրտի կանգ էր ունեցել եւ հիմա բուժում է ստանում հիվանդանոցում։ Էրիկսենը հանդես է գալիս 10 համարի խաղաշապիկով։

Բելգիայի հավաքականը երկու գոլերը խփեց երկրորդ խաղակեսում։ 54-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց կիսապաշտպան Տորգան Ազարը, որն օգտագործեց կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի փոխանցումը։ 70-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» առաջատարը կրկնապատկեց բելգիացիների առավելությունը։ Գոլային փոխանցումը Դե Բրույնեին կատարեց Էդեն Ազարը։

Բելգիան 6 միավորով եւ գոլերի 5։1 հարաբերակցությամբ B խմբի առաջատարն է եւ ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում։ Դանիան առանց միավորի եզրափակում է B խմբի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են Ռուսաստանն ու Ֆինլանդիան՝ 3-ական միավոր։

B խմբի առաջին տուրում Բելգիան 3։0 հաշվով հաղթել էր ռուսներին, դանիացիները պարտվել էին Ֆինլանդիայի հավաքականին՝ 0։1։

Հունիսի 21-ին անցկացվելիք երրորդ տուրում Բելգիան կխաղա Ֆինլանդիայի, Դանիան՝ Ռուսաստանի հետ։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

B խումբ

Դանիա - Բելգիա՝  1։2 (տեսանյութ),  (Կոպենհագեն)

Յուսուֆ Պոուլսեն, 2 – Տորգան Ազար, 54, Կեւին Դե Բրույնե, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով