09:18  ,  17 հունիսի, 2021

Եվրո-2020․ Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 17-ին խմբային փուլի երկրորդ տուրը կավարտվի B եւ C խմբերում։

Ֆավորիտներից Բելգիայի հավաքականը Կոպենհագենում կմրցի դանիացիների հետ։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրները B խմբի առաջին տուրում 3։0 հաշվով հաղթել են ռուսներին, դանիացիները պարտվել են Ֆինլանդիայի հավաքականին՝ 0։1։

C խմբում Ուկրաինայի հավաքականը Բուխարեստում կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ։ Նիդերլանդների հավաքականն Ամստերդամում կընդունի ավստրիացիներին։

Առաջին տուրում հոլանդացիները 3։2 հաշվով հաղթել են Ուկրաինայի թիմին, ավստրիացիները Հյուսիսային Մակեդոնիային հաղթել են 3։1 հաշվով։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Եվրո-2020-ի խաղերին ներկա են սահմանափակ թվով երկրպագուներ:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: 

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

B խումբ

Դանիա - Բելգիա՝  20։00 (Երեւանի ժամանակ), (Կոպենհագեն)

C խումբ

Ուկրաինա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 17։00 (Բուխարեստ)

Նիդերլանդներ - Ավստրիա՝ 23։00 (Ամստերդամ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս