GOAL! Italy 2-0 Switzerland (Locatelli 52')#EURO2020 pic.twitter.com/mmwGAV2Meb
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 16, 2021
Իտալիայի հավաքականը նվաճեց Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ A խմբի երկրորդ տուրի խաղում Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը Հռոմում մրցեց շվեյցարացիների հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին, որն աչքի ընկավ 26-րդ եւ 52-րդ րոպեներին։ 89-րդ րոպեին իտալացիների երրորդ գոլը խփեց «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն։
Իտալիան երկրորդ հաղթանակը տարավ եւ 6 միավորով խմբի առաջատարն է։ Առաջին տուրում եւս Իտալիան 3։0 հաշվով էր հաղթել Թուրքիային։
Շվեյցարիան 1 միավորով երրորդն է, երկրորդ տեղում է Ուելսը՝ 4 միավոր։ Խմբի հետնապահը Թուրքիան է, որը երկու պարտություն է կրել։
Խմբային փուլի վերջին տուրում Իտալիան հունիսի 20-ին կմրցի Ուելսի թիմի հետ։
Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր
Իտալիա - Շվեյցարիա՝ 3։0 (տեսանյութ)
Մանուել Լոկատելի, 26, 52, Չիրո Իմոբիլե, 89
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 16, 2021
How good is this Italy side?#EURO2020 pic.twitter.com/u2UerMP30x
BUNDLE!! #EURO2020 | #ITA pic.twitter.com/Tkt730by8X
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 16, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում