20:09  ,  15 հունիսի, 2021

Ռոնալդուն՝ Եվրոպայի 5 առաջնությունների միակ մասնակից

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 5–րդ անգամ մասնակցում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (2004, 2008, 2012, 2016, 2020) եւ միակն է պատմության մեջ այդ ցուցանիշով, հաղորդում է Opta–ն։

Պորտուգալացիների ավագը մասնակցում է Եվրո–2020–ի խմբային փուլի առաջին տուրի հանդիպմանը, որն անցկացվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Մրցակիցը Հունգարիայի հավաքական է։

Ռոնալդուն նաեւ գերազանցեց գերմանացի Բաստիան Շվայնշտայգերի ռեկորդը (38 խաղ)՝ 39–րդ հանդիպումն անցկացնելով Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների եզրափակիչներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով