17:49  ,  15 հունիսի, 2021

Անրի. Մբապեն կարող է ոչ ոքին դարձնել հաղթանակ, պարտությունը՝ ոչ ոքի

Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, Բելգիայի հավաքականի մարզչական շտաբի անդամ Թիերի Անրին դրվատանքով է խոսել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։

Եվրո–2020–ի խմբային փուլի առաջին տուրում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը հունիսի 15–ին կմրցի Գերմանիայի հավաքականի եհտ։

«Մբապեն կարող է ոչ ոքին դարձնել հաղթանակ, պարտությունը՝ ոչ ոքի։ Երբեմն նա գրեթե տանուլ տված հանդիպումից կարող է ստեղծել հաղթանակ։ Մբապեն ունի իսկական տաղանդ։

Կիլիանը խաղի ընթացքում մշտապես մտածում է։ Եթե նա որոշակի ջանք գործադրի, կկարողանա հասնել այն ամենին, ինչին ձգտում է։ Հույս ունեմ, որ նա չի ստանա վնասվածքներ, իսկ մենք կկարողանանք վայելել նրա խաղը։ Նա առանձնահատուկ ֆուտբոլիստ է»,– Անրիի խոսքը մեջբերում է Goal.com–ը։

Ֆրանսիա – Գերմանիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով