18:52  ,  14 հունիսի, 2021

Եվրո–2020. Չեխերը Շիկի դուբլի շնորհիվ հաղթեցին Շոտլանդիային (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունում հունիսի 14-ին ավարտվեց խմբային փուլի առաջին տուրը D խմբում։

Շոտլանդիայի հավաքականը Գլազգոյում ընդունեց չեխերին եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ գերմանական «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը, որը երկրորդ գոլը խփեց խաղադաշտի գրեթե կենտրոնից կատարած հարվածով։

Չեխիան գլխավորեց մրցաշարային աղյուսը։ 3 միավոր ունի նաեւ Անգլիայի թիմը, որը 1։0 հաշվով պարտության էր մատնել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականին։

Այս խմբի երկրորդ տուրի հանդիպումները տեղի կունենան հունիսի 18–ին։ Չեխիան կմրցի Խորվաթիայի, Անգլիան՝ Շոտլանդիայի հետ։

Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր

D խումբ

Շոտլանդիա – Չեխիա՝ 0։2 (տեսանյութ)

Պատրիկ Շիկ, 42, 52

E խումբ

Լեհաստան – Սլովակիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ), (Սանկտ Պետերբուրգ)

Իսպանիա – Շվեդիա՝ 23:00 (Սևիլիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով