17:09  ,  14 հունիսի, 2021

Հայաստանում 4-րդ անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար

Հայաստանում հունիսի 20-24-ը չորրորդ անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Զարգացման հերթական մրցաշարը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Այս անգամ մրցաշարին կմասնակցեն 4 թիմեր՝ ֆուտբոլի Հայաստանի Մ-15, Հայաստանի Մ-16, Լիբանանի Մ-16 և Ղրղզստանի Մ-16 հավաքականները։ Բոլոր հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Մրցաշարի խաղացանկը

Հունիսի 20՝   11։00 Հայաստան Մ-16 – Լիբանան Մ-16

                      18։00 Ղրղզստան Մ-16 – Հայաստան Մ-15

Հունիսի 22՝   11։00 Հայաստան Մ-15 – Լիբանան Մ-16

                      18։00 Ղրղզստան Մ-16 – Հայաստան Մ-16

Հունիսի 24՝   11։00 Հայաստան Մ-16 – Հայաստան Մ-15

                      11։00 Ղրղզստան Մ-16 – Լիբանան Մ-16

Հայաստանի Մ-15 հավաքականի կազմին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ  Մ-16 հավաքականի կազմին՝ այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում