18:51  ,  13 հունիսի, 2021

Եվրո-2020․ Ստերլինգի գոլի շնորհիվ Անգլիան հաղթեց խորվաթներին (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի առաջին տուրում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընդունեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականին։

Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Անգլիացիների միակ գոլը 57-րդ րոպեին խփեց Պրեմիեր լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը։ Գոլային փոխանցումը կատարեց «Լիդսի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը։ Անգլիացիները դարպասին կատարեցին 2 հարված, խորվաթները՝ 1։

D խմբի առաջին տուրի մյուս հանդիպումը Շոտլանդիայի եւ Չեխիայի հավաքականների միջեւ տեղի կունենա հունիսի 14-ին Գլազգոյում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։

Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր

D խումբ

Անգլիա - Խորվաթիա՝ 1:0 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 57

C խումբ

Ավստրիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ)

Նիդերլանդներ - Ուկրաինա՝ 23։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ