23:47  ,  11 հունիսի, 2021

Superbet Chess Classic․ Լեւոն Արոնյանը պարտվել է Շաքրիյար Մամեդյարովին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ եւ պարտություն կրեց 40 քայլում։

Առաջին հինգ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուի, ամերիկացիներ Ուեսլի Սոյի եւ Ֆաբիանո Կարուանայի, հոլանդացի Անիշ Գիրիի հետ, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ եւ ունի 2,5 միավոր։

7-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը։

Grand Chess Tour-ը բաղկացած է 5 մրցաշարից, ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1․275 միլիոն դոլար է։ The Superbet Chess Classic-ը շարքի առաջին մրցաշարն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English