23:47 11 հունիսի, 2021Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ եւ պարտություն կրեց 40 քայլում։
Առաջին հինգ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուի, ամերիկացիներ Ուեսլի Սոյի եւ Ֆաբիանո Կարուանայի, հոլանդացի Անիշ Գիրիի հետ, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ եւ ունի 2,5 միավոր։
7-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը։
Grand Chess Tour-ը բաղկացած է 5 մրցաշարից, ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1․275 միլիոն դոլար է։ The Superbet Chess Classic-ը շարքի առաջին մրցաշարն է։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.