18:47  ,  11 հունիսի, 2021

Զլատան Իբրահիմովիչը կարող է բաց թողնել մի քանի ամիս

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է բաց թողնել մի քանի ամիս, հաղորդում է La Gazzetta dello Sport–ը։

39–ամյա ֆուտբոլիստը վերականգնվում է ծնկի վնասվածքից հետո եւ կարող է լինել վիրահատական միջամտության անհրաժեշտություն։

Ավարտված մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչը մասնակցել է 27 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Նա վնասվածքի պատճառով չի մասնակցի Եվրո–2020–ին, որի խմբային փուլում Շվեդիայի հավաքականի մրցակիցները կլինեն Իսպանիան, Լեհաստանն ու Սլովակիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս