18:09  ,  9 հունիսի, 2021

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրո-2020-ի չեմպիոնին

Sportradar-ի ֆուտբոլային փորձագետները սուպերհամակարգիչի օգնությամբ կանխատեսել են հունիսի 11-ին մեկնարկելին Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո-2020) հաղթողին, հաղորդում է բրիտանական Mirror-ը։

Արդյունքը անսպասելի է՝ Չեխիայի հավաքական։ Կանխատեսման համաձայն՝ չեխերը կկարողանան հաղթել Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Գերմանիայի հավաքականներին եւ կրկնկել Հունաստանի հավաքականի հաջողությունը։ Հույները Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էին 2004 թվականին Պորտուգալիայում անցկացված եզրափակիչ մրցաշարում։

Ըստ կանխատեսման՝ չեխերը եզրափակիչում կհաղթեn Դանիայի հավաքականին, որը կիսաեզրափակիչում պարտության կմատնի Անգլիայի հավաքականին։

Չեխիայի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ հասել է 1996-ին եւ պարտվել է գերմանացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս