18:09 9 հունիսի, 2021Sportradar-ի ֆուտբոլային փորձագետները սուպերհամակարգիչի օգնությամբ կանխատեսել են հունիսի 11-ին մեկնարկելին Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո-2020) հաղթողին, հաղորդում է բրիտանական Mirror-ը։
Արդյունքը անսպասելի է՝ Չեխիայի հավաքական։ Կանխատեսման համաձայն՝ չեխերը կկարողանան հաղթել Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Գերմանիայի հավաքականներին եւ կրկնկել Հունաստանի հավաքականի հաջողությունը։ Հույները Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էին 2004 թվականին Պորտուգալիայում անցկացված եզրափակիչ մրցաշարում։
Ըստ կանխատեսման՝ չեխերը եզրափակիչում կհաղթեn Դանիայի հավաքականին, որը կիսաեզրափակիչում պարտության կմատնի Անգլիայի հավաքականին։
Չեխիայի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ հասել է 1996-ին եւ պարտվել է գերմանացիներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.