11:09  ,  8 հունիսի, 2021

Բալեկյան. «Բոկա Խունիորսում» խաղալը երազանք է

Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը խոսել է «Բոկա Խունիորս» հնարավոր տեղափոխության մասին:

««Բոկայում» խաղալը երազանք է ինձ ու ընտանիքիս համար: Հուսով եմ, որ հնարավոր կլինի անել դա: Տեղյակ չեմ բանակցությունների ընթացքից, և շարունակում եմ մարզվել: Ես դեռ «Ուրականի» խաղացող եմ, այնպես որ պետք է սպասել: Դա կարևոր քայլ ու առաջընթաց կլինի իմ կարիերայում: Հուսով եմ, որ կողմերը կկարողանան գործարքն ավարտի հասցնել ի շահ բոլորի»,- Բալեկյանի խոսքը մեջբերում է TyC Sports-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կկազմի 2 միլիոն եվրո: «Ուրականը» կպահպանի նրա տրանսֆերային իրավունքի 50 տոկոսը:

Transfermarkt-ը Բալեկյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1.5 միլիոն եվրո: Նա 2018-ից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ «Ուրականին» միացել է 2016-ին: Արգենտինական ակումբի հետ հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Արգենտինայի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 10 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով