20:14  ,  2 հունիսի, 2021

«Տոտենհեմը» բանակցում է Անտոնիո Կոնտեի հետ

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած իտալացի Անտոնիո Կոնտեն բանակցում է Լոնդոնի «Տոտենհեմի» հետ, հաղորդում է Sky Sport Italia–ն։

Աղբյուրի տվյալով, բանակցությունները մոտ են հաջող ավարտի։ «Ինտերի» հետ խզած պայմանագրով, Անտոնիո Կոնտեն պարտավոր է հաջորդ մրցաշրջանում չաշխատել Իտալիայում։

Անտոնիո Կոնտեն բանակցել էր Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն նրա թեկնածությանը դեմ են եղել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու խաղացողները։ Կոնտեի թեկնածությունը դիտարկել է նաեւ Փարիզի ՊՍԺ–ն։

51–ամյա Կոնտեն Անգլիայում աշխատել է 2016–2018 թվականներին՝ Լոնդոնի «Չելսիի» հետ դառնալով երկրի չեմպիոն եւ գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English