20:14 2 հունիսի, 2021Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած իտալացի Անտոնիո Կոնտեն բանակցում է Լոնդոնի «Տոտենհեմի» հետ, հաղորդում է Sky Sport Italia–ն։
Աղբյուրի տվյալով, բանակցությունները մոտ են հաջող ավարտի։ «Ինտերի» հետ խզած պայմանագրով, Անտոնիո Կոնտեն պարտավոր է հաջորդ մրցաշրջանում չաշխատել Իտալիայում։
Անտոնիո Կոնտեն բանակցել էր Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն նրա թեկնածությանը դեմ են եղել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու խաղացողները։ Կոնտեի թեկնածությունը դիտարկել է նաեւ Փարիզի ՊՍԺ–ն։
51–ամյա Կոնտեն Անգլիայում աշխատել է 2016–2018 թվականներին՝ Լոնդոնի «Չելսիի» հետ դառնալով երկրի չեմպիոն եւ գավաթակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.