14:44  ,  26 մայիսի, 2021

ԱՊԼ. Ամսվա լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի թեկնածուները (ֆոտո)

Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացրել է ամսվա լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդներին:

Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում են Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Միկել Արտետան («Արսենալ»), Մարսելո Բյելսան («Լիդս») և Դևիդ Մոյեսը («Վեստ Հեմ»):

Մայիսի լավագույն խաղացողի թեկնածուների թվում են Գարեթ Բեյլը («Տոտենհեմ»), Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ»), Կրիստիան Բենտեկեն («Քրիսթալ Փելաս»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Նիկոլյա Պեպեն («Արսենալ»), Աարոն Ռամսդեյլը («Շեֆիլդ Յունայթեդ»), Ռոդրիգո Մորենոն («Լիդս») և Ժոզեֆ Ուիլոկը («Նյուքասլ»):

Ամսվա լավագույն մարզիչի ու ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցում են Պրեմիեր լիգայի 20 ակումբների ավագները, փորձագետների խումբ ու երկրպագուներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով