Արագ շախմատի FTX Crypto Cup (Meltwater Champions Chess Tour-ի երրորդ փուլ) օնլայն մրցաշարի 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Հայ գրոսմայստերը հաղթանակ տարավ 51 քայլում եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ կիսում է 11-12-րդ տեղերը՝ 4,5-ական միավոր։
Լեւոն Արոնյանը նախորդ տուրերում հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի, չինացի Դին Լիրենի, ռուսաստանցի Դանիիլ Դուբովի, պարտվել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին եւ ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչուն ու Պյոտր Սվիդլերին։
Նախնական փուլի վերջին 5 տուրերում Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան եւ արգենտինացի Ալան Պիչոտը։
Նախնական փուլում առաջին 8 տեղերը գրաված շածմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 320 հազար դոլար է։ Հաղթողը կնվաճի սեպտեմբերին նախատեսված Meltwater Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 10 հոկտեմբերի 
00:35 , 10 հոկտեմբերի
00:16 , 10 հոկտեմբերի
22:07 , 9 հոկտեմբերի 
19:29 , 9 հոկտեմբերի
18:34 , 9 հոկտեմբերի
17:54 , 9 հոկտեմբերի
17:21 , 9 հոկտեմբերի
16:54 , 9 հոկտեմբերի
16:07 , 9 հոկտեմբերի