Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջանությանը (Australian Open)։ Իտալացի թենիսիստն այս շաբաթ աջ ծնկի վիրահատության է ենթարկվել եւ չի հասցնի վերականգնվել մինչեւ «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարի մեկնարկը։
«Մենք մշտապես կապ էինք պահում Սիների թիմի հետ, եւ նրանք հաստատեցին, որ վիրահատությունից հետո նա հունվարին չի ժամանի Ավստրալիա»,- հայտնել է Tennis Australia-ի ղեկավար Էնդրյու Աբդոն։
Սիները վարկանիշային աղյուսակում կկորցնի անցած Ավստրալիայի բաց առաջնությունում կիսաեզրափակիչ հասնելու համար ստացած միավորները։ Սիները վնասվածք է ստացել հուլիսին Ուիմբլդոնի մրցաշարում եւ դրանից հետո կորտ դուրս չի եկել։
Australian Open-ը կանցկացվի հունվարի 17-31-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:06 , 27 նոյեմբերի
13:29 , 27 նոյեմբերի 
13:01 , 27 նոյեմբերի
12:32 , 27 նոյեմբերի 
12:02 , 27 նոյեմբերի
11:36 , 27 նոյեմբերի
11:04 , 27 նոյեմբերի 
10:42 , 27 նոյեմբերի
10:11 , 27 նոյեմբերի
09:07 , 27 նոյեմբերի