00:08 25 մայիսի, 2021Արագ շախմատի FTX Crypto Cup (Meltwater Champions Chess Tour-ի երրորդ փուլ) օնլայն մրցաշարի 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Հայ գրոսմայստերը հաղթանակ տարավ 51 քայլում եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ կիսում է 11-12-րդ տեղերը՝ 4,5-ական միավոր։
Լեւոն Արոնյանը նախորդ տուրերում հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի, չինացի Դին Լիրենի, ռուսաստանցի Դանիիլ Դուբովի, պարտվել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին եւ ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչուն ու Պյոտր Սվիդլերին։
Նախնական փուլի վերջին 5 տուրերում Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան եւ արգենտինացի Ալան Պիչոտը։
Նախնական փուլում առաջին 8 տեղերը գրաված շածմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 320 հազար դոլար է։ Հաղթողը կնվաճի սեպտեմբերին նախատեսված Meltwater Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.