19:39  ,  15 մայիսի, 2021

Պաշտոնական. Իբրահիմովիչը բաց կթողնի Եվրո-2020-ը

Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով Շվեդիայի հավաքականին չի կարողանա օգնել Եվրո-2020-ում, hաղորդում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

39-ամյա ֆուտբոլիստը մայիսի 9-ին ծնկի վնասվածք էր ստացել Թուրինի «Յուվենտուսի» հետ Իտալիայի առաջնության խաղում (3:0): Նա խաղադաշտից կբացակայի մոտ 6 շաբաթ:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում շվեդ հարձակվողը մասնակցել է 19 խաղի ու դարձել 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Վերջերս նա մեկ տարով երկարաձգել էր «Միլանի» հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2020թ. ամառ:

Հիշեցնենք, որ մարտին Զլատան Իբրահիմովիչը մոտ 5 տարվա ընդմիջումից հետո վերադարձել էր Շվեդիայի հավաքական, որի կազմում սահմանել էր ռեկորդ: Նա դարձել էր Շվեդիայի հավաքականում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստը: Նախկինում հարձակվողը Շվեդիայի հավաքականում հանդես էր եկել 2001-2016-ը և 116 խաղում դարձել 62 գոլի հեղինակ: Նա ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English