10:10  ,  26 մարտի, 2021

Շվեդիայի հավաքական վերադարձած Իբրահիմովիչի ռեկորդը (ֆոտո)

Ֆուտբոլի Շվեդիայի հավաքական վերադարձած Զլատան Իբրահիմովիչը, մասնակցելով Վրաստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպմանը (1:0), սահմանել է ռեկորդ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Իտալական «Միլանի» հարձակվողը դարձել է Շվեդիայի հավաքականում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստը: Նա ռեկորդը գրանցել է 39 տարեկան 173 օրականում: Այց ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր Թոմաս Ռավելին, որն ազգային թիմում հանդես էր եկել 38 տարեկան 59 օրականում:

Հիշեցնենք, որ վրացիների դեմ խաղում Իբրահիմովիչը մեկնարկային կազմում հանդես էր եկել 84 րոպե և դարձել գոլային փոխանցման հեղինակ:

Նախկինում Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականում հանդես էր եկել 2001-2016-ը և 116 խաղում դարձել 62 գոլի հեղինակ: Նա ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English