15:31  ,  9 մայիսի, 2021

Պրիմերա․ Մեսին 15 տարում առաջին անգամ գոլ չի խփում «Ռեալին» ու «Աթլետիկոյին»

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնությունում 15 տարում առաջին անգամ մրցաշրջանի ընթացքում չկարողացավ գոլ խփել Մադրիդի «Ռեալին» եւ «Աթլետիկոյին», հաղորդում է Opta-ն։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» «Աթլետիկոյի» հետ հանդիպումը տանն ավարտեց ոչ ոքի՝ 0։0։

Նախորդ անգամ Մեսին երկու առաջատար մադրիդյան ակումբներին Իսպանիայի առաջնության մեկ մրցաշրջանում գոլ չէր խփել 2005-2006 թվականներին։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 33-ամյա Մեսին մասնակցել է 33 հանդիպման, խփել 28 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ