20:08  ,  8 մայիսի, 2021

«Բարսելոնան» ու «Աթելտիկոն» չպարզեցին հաղթողին, «Ռեալը» կարող է դառնալ առաջատար (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց կատալոնական «Բարսելոնային»: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 77 միավորով, իսկ «Բարսելոնան» 75 միավորով երկրորդ տեղում է: Լավագույն եռյակը եզրափակող Մադրիդի «Ռեալն» ունի 74 միավոր և մայիսի 9-ին «Սևիլիայի» դեմ տնային խաղում հաղթելու դեպքում կդառնա առաջատար: Արքայական ակումբն «Աթլետիկոյին» գերազանցում է իրար միջև խաղերի ցուցանիշով (2:0, 1:1):

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Բարսելոնա» - «Աթելտիկո»՝ 0:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ