15:01  ,  30 ապրիլի, 2021

Ֆերդինանդ Կարապետյանը հավաքի է մասնակցում Հոլանդիայում

Ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ մասնակցում է Նիդերլանդների Պապենդալ քաղաքում անցկացվող Եվրոպայի ձյուդոյի միության կողմից կազմակերպված Օլիմպիական մարզումային ճամբարին, hաղորդում է ՀՁՖ-ի մամուլի ծառայությունը:

Ուսումնամարզական հավաքի ավարտից հետո նրանք կմեկնեն Ռուսաստանի Կազան քաղաք, որտեղ կմասնակցեն «Մեծ սաղավարտ» միջազգային վարկանիշային մրցաշարին։ Կազանի մրցաշարը նախավերջինն է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի որակավորման համար, իսկ որակավորման փուլը կավարտվի հունիսին՝ Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությամբ։

Հիշեցնենք, որ Ֆերդինանդ Կարապետյանը  Հայաստանի միակ ձյուդոիստն է, որը պահպանում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու շանսերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում