Մադրիդի «Ռեալի» ու Լոնդոնի «Չելսիի» միջև դիմակայությամբ մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը: Մադրիդում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Խաղի սկզբնամասում անգլիական ակումբն ավելի լավ տեսք ուներ, իսկ 14-րդ րոպեին բացեց հաշիվը: Աչքի ընկավ ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը: Այդ գոլից րոպեներ առաջ իրական գոլային պահ կորցրեց «Չելսիի» գերմանացի հարձակվող Տիմո Վերները: «Ռեալը» սկզբնամասում այնքան էլ վստահ չէր գործում պաշտպանությունում, բայց 24-րդ րոպեին խփեց պատասխան գոլը: Անկյունայինի խաղարկման արդյունքում գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման: 33-ամյա ֆրանսիացին դարձավ «Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ այդ ցուցանիշով գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուին: Այդ գոլից հետո խաղը հավասարվեց, իսկ թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:
Երկրորդ խաղակեսը դիտարժանությամբ զիջում էր առաջինին: Ընդմիջումից հետո գոլային պահերը շատ չէին, և դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին: Առաջին խաղակեսի ընթացքում սկսվեց անձրև, որը շարունակվեց մինչև հանդիպման ավարտը:
«Չելսին» ու «Ռեալը» Չեմպիոնների լիգայում հանդիպեցին առաջին անգամ:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 5-ին Լոնդոնում: Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիային» պայքարից դուրս թողած ֆրանսիական ՊՍԺ-ն, որոնց միջև առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին Փարիզում:
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Ռեալ» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 1:1 (տեսանյութ)
Քարիմ Բենզեմա, 29 – Կրիստիան Պուլիշիչ, 14
«Ռեալ». Կուրտուա, Կարվախալ (Օդիրոսոլա, 77), Միլիտաո, Վարան, Նաչո, Մարսելո (Ասենսիո, 77), Կազեմիրո, Մոդրիչ, Կրոս, Վինիսիուս (Ազար, 66), Բենզեմա (Ռոդրիգո, 90+2)։
«Չելսի». Մենդի, Ասպիլիկուետա (Ջեյմս, 66), Ռյուդիգեր, Տիագո Սիլվա, Կրիստենսեն, Չիլուել, Ժորժինյո, Կանտե, Մաունթ, Պուլիշիչ (Զիեշ, 66), Վերներ (Հավերց, 66)։
Zidane has faced Tuchel 4 times as a coach and never emerged victorious (3D 1L)...#UCL pic.twitter.com/y1GAZmE4me
— UEFA Champions League (@ChampionsLeague) April 27, 2021
Christian Pulišić becomes the first American to score in a Champions League semi-final #UCL pic.twitter.com/eazskfgoUD
— UEFA Champions League (@ChampionsLeague) April 27, 2021
What a start for Chelsea in Madrid!#UCL pic.twitter.com/Xb2GTXx2rE
— UEFA Champions League (@ChampionsLeague) April 27, 2021
DID YOU KNOW?
— UEFA Champions League (@ChampionsLeague) April 27, 2021
Karim Benzema has scored all 71 of his Champions League goals from open play #UCL pic.twitter.com/AAAaNtRswB
Karim Benzema has now scored 13 goals in his last 14 matches for Real Madrid #UCL pic.twitter.com/R6neEjk09c
— UEFA Champions League (@ChampionsLeague) April 27, 2021
Karim Benzema joins Raúl González on 71 goals in the Champions League
— UEFA Champions League (@ChampionsLeague) April 27, 2021
Real Madrid legend #UCL pic.twitter.com/eiSSBk04Eq
Chelsea remain unbeaten against Real Madrid in UEFA club competitions (W2 D2).#UCL pic.twitter.com/twlp2rCt0Z
— UEFA Champions League (@ChampionsLeague) April 27, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում