16:17  ,  26 ապրիլի, 2021

Շիրերը և Անրին առաջին ֆուտբոլիստներն են, որոնք ընգրկվում են Պրեմիեր լիգայի փառքի սրահում (ֆոտո)

Անգլիացի լեգենդար հարձակվող Ալան Շիրերը և «Արսենալի» նախկին ռմբարկու Թյերի Անրին ընդգրկվել են անգլիական Պրեմիեր լիգայի փառքի սրահում: Նրանք առաջին ֆուտբոլիստներն են, որոնք արժանանում են նման պատվի, hաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:

Ալան Շիրերը նախկինում խաղացել է «Բլեքբերնում» ու Նյուքասլում»: Նա Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է և 14 մրցաշրջաններում խփել է 260 գոլ:

Թյերի Անրին «Արսենալի» կազմում 4 անգամ արժանացել է Անգլիայի առաջնության «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին և ակումբի ռեկորդակիր է խփած գոլերի ցուցանիշով: 258 խաղերում ֆրանդիացի հարձակվողը դարձել է 175 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով