17:52  ,  25 ապրիլի, 2021

Նենադովիչի դուբլը կամային հաղթանակ բերեց «Արարատին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվեց «Փյունիկին» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ «Արարատի» սերբ կիսապաշտպան Ուրոշ Նենադովիչը։

«Արարատը» 18 խաղից հետո 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է առաջատար «Ալաշկերտից» (17 խաղ)։ «Փյունիկը» (19 խաղ) 8-րդն է՝ 21 միավոր։

Հայաստանի առաջնություն, 21-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ»՝ 1։2

Խոսե Բալսա, 17 - Ուրոշ Նենադովիչ, 35, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով