09:09  ,  20 ապրիլի, 2021

#SportLifeVLOG. #Moscow-2021-ը՝ Սամվել Գասպարյանի եւ Կարեն Ավագյանի չեմպիոնությամբ

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի մասին պատմող #SportLifeVLOG նախագիծը:

Նոր ֆորմատով #SportLifeVLOG-ը շարունակում է ներկայացնել օլիմպիական տարվա օլիմպիական վլոգը: Հերթական թողարկումը նվիրված է հայ ծանրորդների մեծ հաղթանակներին Եվրոպայի առաջնությունում, որտեղ Հայաստանը նվաճեց երկու ոսկե, երկու արծաթե եւ 4 բրոնզե մեդալներ:

Հեղինակ Լուսինե Շահբազյանը ներկայացնում է ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախապատրաստական փուլը ԵԱ-ից առաջ, ամփոփում առաջնության արդյունքները, պատմում Սիմոն Մարտիրոսյանի ձախողման մասին, նաեւ մասնակցնում «Զվարթնոց» օդանավակայանում Եվրոպայի չեմպիոնների եւ մեդալակիրների դիմավորմանը:

Ապրիլի 3-11-ը Մոսկվայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վերջին վարկանիշային մրցումն էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոններ դարձան Կարեն Ավագյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), փոխչեմպիոններ՝ Գոռ Մինասյանը (+019կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96կգ), Վարազդատ Լալայանը (+109կգ), կանանց հավաքականից՝ Լիանա Գյուրջյանը (81 կգ): Իզաբելլա Յայլյանը (55 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ) գրավել են չորրորդ տեղը, Տաթեւ Հակոբյանը (87 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) զրո էին ստացել հրում վարժությունում: Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամատի մեդալային հաշվարկում երրորդն էր, մեդալային հաշվարկում 23 մեծ ու փոքր մեդալներով՝ 5-րդը:

#SportLifeVLOG-ի թողարկումներին հետեւեք NEWS.am Sport-ի FacebookInstragamTwitter էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով