09:09 20 ապրիլի, 2021NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի մասին պատմող #SportLifeVLOG նախագիծը:
Նոր ֆորմատով #SportLifeVLOG-ը շարունակում է ներկայացնել օլիմպիական տարվա օլիմպիական վլոգը: Հերթական թողարկումը նվիրված է հայ ծանրորդների մեծ հաղթանակներին Եվրոպայի առաջնությունում, որտեղ Հայաստանը նվաճեց երկու ոսկե, երկու արծաթե եւ 4 բրոնզե մեդալներ:
Հեղինակ Լուսինե Շահբազյանը ներկայացնում է ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախապատրաստական փուլը ԵԱ-ից առաջ, ամփոփում առաջնության արդյունքները, պատմում Սիմոն Մարտիրոսյանի ձախողման մասին, նաեւ մասնակցնում «Զվարթնոց» օդանավակայանում Եվրոպայի չեմպիոնների եւ մեդալակիրների դիմավորմանը:
Ապրիլի 3-11-ը Մոսկվայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վերջին վարկանիշային մրցումն էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոններ դարձան Կարեն Ավագյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), փոխչեմպիոններ՝ Գոռ Մինասյանը (+019կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96կգ), Վարազդատ Լալայանը (+109կգ), կանանց հավաքականից՝ Լիանա Գյուրջյանը (81 կգ): Իզաբելլա Յայլյանը (55 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ) գրավել են չորրորդ տեղը, Տաթեւ Հակոբյանը (87 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) զրո էին ստացել հրում վարժությունում: Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամատի մեդալային հաշվարկում երրորդն էր, մեդալային հաշվարկում 23 մեծ ու փոքր մեդալներով՝ 5-րդը:
#SportLifeVLOG-ի թողարկումներին հետեւեք NEWS.am Sport-ի Facebook, Instragam, Twitter էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.