20:52  ,  18 ապրիլի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց եւ 8 միավոր է հետ առաջատարից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում մրցեց «Բարնլիի» հետ։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթեց 3։1 հաշվով

48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց մանչեսթերյան թիմի անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը։ 2 րոպե անց հյուրերը վերականգնեցին հավասարությունը անգլիացի պաշտպան Ջեյմս Տարկովսկու գոլի շնորհիվ։ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ գոլը 84-րդ րոպեին խփեց Գրինվուդը՝ ձեւակերպելով դուբլ։ Դաշտի տերերի առավելությունը մեծացրեց ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին։

«Մանչեսթեր Յունայթեդը» 66 միավորով երկրորդն է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ է 8 միավոր։ «Բարնլին» 17-րդն է՝ 33 միավոր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարնլի»՝ 3։1 (տեսանյութ)

Մեյսոն Գրինվուդ, 48, 84, Էդինսոն Կավանի, 90+3 - Ջեյմս Տարկովսկի, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով