22:39  ,  28 մարտի, 2021

Խոակին Կապառոսի ասուլիսը Իսլանդիայի նկատմամբ հաղթանակից հետո (ուղիղ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի տնային խաղում Իսլանդիայի հավաքականի նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից հետո հեռավար ասուլիսում պատասխանում է լրագրողների հարցերին։

Հայաստանի հավաքականն առաջին անգամ աշխարհի առաջնության ընտրական փուլում մեկնարկեց երկու հաղթանակով։ Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները Վադուցում 1։0 հաշվով հաղթել էին Լիխտենշտեյնի թիմին եւ J խմբի ընթացիկ առաջատարն են։

Մարտի 31-ին Երեւանում Հայաստանի թիմը երրորդ տուրի խաղում կմրցի ռումինացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում