16:54  ,  26 մարտի, 2021

Գեղեցիկ գոլը Հայաստանի Մ-21 հավաքականին չօգնեց Բելառուսի հետ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը մարտի 26-ին Երևանում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի թիմի հետ և պարտվեց 1:2 հաշիվը:

Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում անցկացված խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց Մինսկի «Դինամոյի» 19-ամյա հարձակվող Վլադիսլավ Լոժկինը: Դաշտի տերերի պատասխան գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց Երևանի «Արարատ» կիսապաշտպան Սերոժ Թիթիզյանը, որն աչքի ընկավ տուգանային հարվածով: Հյուրերը հաղթանակ կորզեցին վերջնամասում: 88-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Եգոր Բոգոմոլսկին:

Հայաստանի երիտասարդական հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մարտի 26-ին նշում է ծննդյան 46-րդ տարեդարձը:

Հիշեցնենք, որ նախապատրաստվելով Եվրո-2023-ի որակավորման փուլին՝ հայկական թիմը մարտի 22-ից հավաք էր անցկացնում Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում։ 

Ընկերական հանդիպում

Հայաստան – Բելառուս (Մ-21)՝ 1:2

Սերոժ Թիթիզյան, 41 – Վլադիսլավ Լոժկին, 18, Եգոր Բոգոմոլսկի, 88

Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. 12. Արման Ներսեսյան, 2. Էրիկ Փիլոյան, 4. Արման Ղազարյան (22. Աբով Ավետիսյան, 67), 5. Պետրոս Մանուկյան, 6. Նարեկ Աղասարյան, (17. Արամ Խամոյան, 75), 7. Սերգեյ Մկրտչյան, 10. Միքայել Միրզոյան (8. Նարեկ Ալավերդյան, 67), 11. Նարեկ Գրիգորյան (13. Լևոն Վարդանյան, 83), 14. Սերոժ Թիթիզյան (9. Գևորգ Տարախչյան, 67), 20. Երջանիկ Ղոուբասարյան, 21. Գրենիկ Պետրոսյան (18. Գերման Կուրբաշյան, 46):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով