22:51  ,  25 մարտի, 2021

Զախարյանի եւ Տիկնիզյանի գոլերը նպաստեցին Ռուսաստանի Մ-21 թիմի հաղթանակին

Ֆուտբոլի Ռուսաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրո-2021-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում մրցեց Իսլանդիայի Մ-21 հավաքականի հետ եւ առավելության հասավ 4։1 հաշվով։

Ռուսաստանի թիմի մեկնարկային կազմում էի Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը (փոխարինվեց 71-րդ րոպեին) եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի 21-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Երկուսն էլ դարձան գոլի հեղինակ։

Ռուսաստանի Մ-21 թիմը Հունգարիայում կմրցի Իսլանիայի Մ-21 հավաքականի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Մարտի 28-ին Ռուսաստանի թիմը կմրցի Ֆրանսիայի, մարտի 31-ին՝ Դանիայի հասակակիցների հետ։

Եվրո-2021, Մ-21, ընտրական փուլ, առաջին տուր, C խումբ

Ռուսաստան - Իսլանդիա՝ 4։1

Ֆյոդոր Չալով, 31, 11մ, Նաիր Տիկնիզյան, 42, Արսեն Զախարյան, 45+2, Դենիս Մակարով, 52 - Սվեյն Գուդյոնսեն, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում