13:44  ,  19 մարտի, 2021

Խաբիբ Նուրմագոմեդով. Հուսով եմ՝ կընդունեք իմ որոշումը և կհասկանաք ինձ (ֆոտո)

Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը պատոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին: UFC-ի նախագահ Դեյնա Ուայթի հետ զրույցից հետո 32-ամյա մարտիկը չի փոխել իր որոշումը:

«Սա լավ ընթրիք էր հրաշալի մարդկանց հետ: Դեյնա Ուայթ, մեծ շնորհակալություն, եղբայր: Շնորհակալ եմ նաև UFC-ի ամբողջ թիմին ինձ դրսևորվելու հնարավորության համար: Այդ մարզաձևի շնորհիվ դուք մեկընդմիշտ փոխեցիք կյանքս:

Դեյնա, ես երբեք չեմ մոռանա քո վերաբերմունքը: Հայրս չի մոռացել, որիդներս նույնպես կհիշեն քեզ: Այսօր իսկական զրույց էր իսկական տղամարդկանց միջև: Շնորհակալ եմ նաև ամբողջ թիմին, տնտեսական գործընկերներին ու բոլոր երկրպագուներին: Հուսով եմ՝ դուք կընդունեք իմ որոշումը և կհասկանաք ինձ»,- Ինստագրամում գրել է Խաբիբը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Խաբիբ Նուրմագոմեդովն Աբու Դաբիում տիտղոսի պաշտպանության մենամարտ էր անցկացրել ամերիկացի Ջասթին Գետժիի հետ և հաղթանակից հետո հայտարարել կարիերան ավարտելու մասին: MMA-ում նա անցկացրել է 29 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English