13:44 19 մարտի, 2021Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը պատոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին: UFC-ի նախագահ Դեյնա Ուայթի հետ զրույցից հետո 32-ամյա մարտիկը չի փոխել իր որոշումը:
«Սա լավ ընթրիք էր հրաշալի մարդկանց հետ: Դեյնա Ուայթ, մեծ շնորհակալություն, եղբայր: Շնորհակալ եմ նաև UFC-ի ամբողջ թիմին ինձ դրսևորվելու հնարավորության համար: Այդ մարզաձևի շնորհիվ դուք մեկընդմիշտ փոխեցիք կյանքս:
Դեյնա, ես երբեք չեմ մոռանա քո վերաբերմունքը: Հայրս չի մոռացել, որիդներս նույնպես կհիշեն քեզ: Այսօր իսկական զրույց էր իսկական տղամարդկանց միջև: Շնորհակալ եմ նաև ամբողջ թիմին, տնտեսական գործընկերներին ու բոլոր երկրպագուներին: Հուսով եմ՝ դուք կընդունեք իմ որոշումը և կհասկանաք ինձ»,- Ինստագրամում գրել է Խաբիբը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Խաբիբ Նուրմագոմեդովն Աբու Դաբիում տիտղոսի պաշտպանության մենամարտ էր անցկացրել ամերիկացի Ջասթին Գետժիի հետ և հաղթանակից հետո հայտարարել կարիերան ավարտելու մասին: MMA-ում նա անցկացրել է 29 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ:
View this post on Instagram
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.