15:11  ,  26 սեպտեմբերի, 2012

Աշխարհի չեմպիոնը հարազատ ակումբում կխաղա անվճար

Տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն, Հոկեյի ազգային լիգայի «Վաշինգտոն Քեփիթալս» թիմի ռմբարկու Ալեքսանդր Սյոմինը մի քանի հանդիպում կանցկացնի Կրասնոյարսկի «Սոկոլում», որը հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնում: Հենց «Սոկոլում» է Սյոմինը սկսել կարիերան: Առաջին հանդիպումը նրա մասնակցությամբ տեղի կունենա արդեն սեպտեմբերի 28-ին:

Հոկեյի ազգային լիգայում հայտարարված է լոկաուտ: Սյոմինը պատրաստ է եղել «Սոկոլում» խաղալ անվճար մինչեւ լոկաուտի ավարտը, սակայն կանոնադրությամբ պրոֆեսիոնալ հոկեյիստները իրավունք չունեն խաղալ առանց վարձատրության: Սյոմինը կստանա 50 հազար ռուբլի, որը կփոխանցի ակումբի մարզադպրոցին, հաղորդում է sovsport.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով