15:11 26 սեպտեմբերի, 2012Տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն, Հոկեյի ազգային լիգայի «Վաշինգտոն Քեփիթալս» թիմի ռմբարկու Ալեքսանդր Սյոմինը մի քանի հանդիպում կանցկացնի Կրասնոյարսկի «Սոկոլում», որը հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնում: Հենց «Սոկոլում» է Սյոմինը սկսել կարիերան: Առաջին հանդիպումը նրա մասնակցությամբ տեղի կունենա արդեն սեպտեմբերի 28-ին:
Հոկեյի ազգային լիգայում հայտարարված է լոկաուտ: Սյոմինը պատրաստ է եղել «Սոկոլում» խաղալ անվճար մինչեւ լոկաուտի ավարտը, սակայն կանոնադրությամբ պրոֆեսիոնալ հոկեյիստները իրավունք չունեն խաղալ առանց վարձատրության: Սյոմինը կստանա 50 հազար ռուբլի, որը կփոխանցի ակումբի մարզադպրոցին, հաղորդում է sovsport.ru-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.