13:08  ,  26 սեպտեմբերի, 2012

AS. Ինյեստան կստանա «Ոսկե գնդակը»

Անդրես Ինյեստան կստանա «Ոսկե գնդակը», պնդում է իսպանական AS-ը: Իսպանացի լրագրողները սեփական հարցումն են անցկացրել, եւ ազգային հավաքականի մարզիչների մեծ մասը նշել է հենց Ինյեստային:

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստին որոշում են ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ավագներն ու 49 լրագրողներ առաջատար համաշխարհային պարբերականներից:

Մյուս գլխավոր հավակնորդը արգենտինացի Լիոնել Մեսին է:

Հիշեցնենք, որ Ինյեստան ճանաչվեց ՈւԵՖԱ-ի վարկածով անցած մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով