23:49  ,  11 մարտի, 2021

ԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Միլանը» խաղացին ոչ ոքի, «Այաքսի», «Վիլյառեալի» հաղթանակները (տեսանյութ)

Մեկնարկել են ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումները։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցեց իտալական «Միլանի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Հոլանդական «Այաքսը» 3։0 հաշվով առավելության հասավ շվեյցարական «Յանգ Բոյզի» նկատմամբ։

Կիեւի «Դինամոն» ընդունեց «Վիլյառեալին» եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

Չեխական «Սլավիան» ու շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» խաղացին ոչ ոքին՝ 1։1։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Միլան» (Իտալիա)՝ 1։1 (տեսանյութ)

Ամադ Տրաորե, 50 - Սիմոն Կյայեր, 90+2

«Այաքս» (Հոլանդիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 3։0 (տեսանյութ)

Դավի Կլասեն, 62, Դուշան Տադիչ, 82, Բրայան Բրոբի, 90+2

«Դինամո Կիև» (Ուկրաինա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 0։2 (տեսանյութ)

Պաու Տորես, 30, Ռաուլ Ալբիոլ, 52

«Սլավիա» (Չեխիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 1։1 (տեսանյութ)

Նիկոլաե Ստանչու, 7 - Ֆիլիպ Հելանդեր, 36

«Ռոմա» (Իտալիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 00:00 (Երեւանի ժամանակ)

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Արսենալ» (Անգլիա)՝ 00:00

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 00:00

«Գրանադա» (Իսպանիա)  - «Մոլդե» (Նորվեգիա)՝ 00:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում