09:09  ,  4 մարտի, 2021

Արաս Օզբիլիսը մարզվում է Հոլանդիայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը տևական ժամանակ չի մարզվում Երևանի «Փյունիկի» հետ: Նախորդ տարվա վերջնամասում 30-ամյա ֆուտբոլիստը հեռացել էր Հայաստանից և մինչև օրս չի վերադարձել:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Փյունիկի» մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Օզբիլիսը բացակայում է անձնական պատճառներով: Ակումբը մշտապես կապի մեջ է խաղացողի հետ, որը առանձին մարզվում է մարզավիճակ պահպանելու համար: Այս օրերին Արասը գտնվում է Հոլանդիայում:

Արաս Օզբիլիսը չէր մասնակցել նաև «Փյունիկի»՝ Արաբական Միացյալ Էմիրություններում հունվարի 31-ից փետրվարի 14-ը տեղի ունեցած հավաքին: Հայաստանի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 6 հանդիպում ու դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Օզբիլիսը Հայաստանի հավաքականից հրավեր չէր ստանում Ազգերի լիգայի խաղերին: Նախորդ անգամ նա ազգային թիմում խաղացել է 2019 թվականի հոկտեմբերին՝ փոխարինման դուրս գալով Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղում (0:3):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով