09:09 4 մարտի, 2021Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը տևական ժամանակ չի մարզվում Երևանի «Փյունիկի» հետ: Նախորդ տարվա վերջնամասում 30-ամյա ֆուտբոլիստը հեռացել էր Հայաստանից և մինչև օրս չի վերադարձել:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Փյունիկի» մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Օզբիլիսը բացակայում է անձնական պատճառներով: Ակումբը մշտապես կապի մեջ է խաղացողի հետ, որը առանձին մարզվում է մարզավիճակ պահպանելու համար: Այս օրերին Արասը գտնվում է Հոլանդիայում:
Արաս Օզբիլիսը չէր մասնակցել նաև «Փյունիկի»՝ Արաբական Միացյալ Էմիրություններում հունվարի 31-ից փետրվարի 14-ը տեղի ունեցած հավաքին: Հայաստանի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 6 հանդիպում ու դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Օզբիլիսը Հայաստանի հավաքականից հրավեր չէր ստանում Ազգերի լիգայի խաղերին: Նախորդ անգամ նա ազգային թիմում խաղացել է 2019 թվականի հոկտեմբերին՝ փոխարինման դուրս գալով Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղում (0:3):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.