18:21  ,  27 փետրվարի, 2021

Պաշտպանների գոլերը հաղթանակ բերեցին «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» տանը նվազագույն հաշվով հաղթեց Լոնդոնից ժամանած «Վեստ Հեմին»: Դաշտի տերերից աչքի ընկան կենտրոնական պաշտպաններ, պորտուգալացի Ռուբեն Դիասը և անգլիացի Ջոն Սթոունսը:

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն 77-րդ գոլային փոխանցումը կատարեց Անգլիայի առաջնությունում: Բելգիացին Պրեմիեր լիգայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողների ցուցակում շրջանցեց Թեդի Շերինգեմին և բարձրացավ 10-րդ տեղ:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում տարավ 20-րդ անընդմեջ հաղթանակը, ինչը ռեկորդ է անգլիական ֆուտբոլում:

«Մանչեսթեր Սիթին» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 62 միավորով և 13 միավորի առավելություն ունի 2-3-րդ տեղերը բաժանող ու մեկական հանդիպում պակաս անցկացրած «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Լեսթերի» նկատմամբ: «Վեստ Հեմը» 45 միավորով չորրորդն է:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ»՝ 2:1 (տեսանյութ

Ռուբեն Դիաս, 30, Ջոն Սթոունս, 68 – Մայքլ Անտոնիո, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով