Կլիչկոն չի ասել, որ հեռանում է սպորտից, հայտարարել է Վիտալի Կլիչկոյի մամուլի ծառայության ղեկավար Օքսանա Զինովեւան: Նա հերքել է ավելի վաղ տարածված այն տեղեկությունները, ըստ որոնց ուկրաինացի բռնցքամարտիկն ավարտել է կարիերան: Զինովեւայի խոսքով Կլիչկոն ասել է, որ չի մնա սպորտում մինչեւ խոր ծերություն, հայտնում է sport.rbc.ru-ն:
Հիշեցնենք, որ գերծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն սեպտեմբերի 8-ին Մոսկվայում հաղթել էր գերմանացի Մանուել Չառին: Մենամարտից հետո Կլիչկոն հայտարարել էր, որ կարիերան ավարտելու մասին որոշումը կկայացնի հոկտեմբերի 28-ից հետո, երբ տեղի կունենան երկրի Բարձրագույն Ռադայի ընտրությունները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի